Պայքար ֆուտբոլային տարվա լավագույնների կոչման համար
11:26, 27 Նոյեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարվա լավագույն ակումբ» կոչման համար պայքարում է երեք ակումբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբների և ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան ընթացիկ տարվա լավագույն ակումբների` «Globe Soccer Awards 2018» մրցանակի համար պայքարում են Մադրիդի «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն, ինչպես նաև անգլիական «Լիվերպուլ»-ը:
Լավագույն մարզչի կոչման համար կպայքարեն Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի ընտրանի), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Զինեդին Զիդանը և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»):
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կմրցեն Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Կիլիան Մբապեն (ՊՍԺ):
© 2009 ARMENPRESS.am