Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

16:42, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունում Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա որակավորման փուլում 14,966 միավորով, առաջին տեղով դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:

Օղակների վարժությունում եզրափակիչ է դուրս եկել Արթուր Թովմասյանն, ով հավաքել է 14, 733 միավոր:


© 2009 ARMENPRESS.am