Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

15:03, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպան ՆԱՏՕ-ի շրջանակում պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը: «ՆԱՏՕ-ում Եվրոպայի ավելի մեծ մասնակցությունը կընձեռի ավելի լայն հնարավորություններ, ինչի շնորհիվ ընդհանուր պարտականությունները կկիսվեն: Կարծում եմ՝ այդպես արդար կլինի»,- ասել է Մակրոնը: 


© 2009 ARMENPRESS.am