Թրամփը հայտարարել է փոստով ռումբեր ուղարկող կասկածյալի ձերբակալության մասին

21:57, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները ձերբակալել են  փոստով ռումբեր ուղարկող կասկածյալին: Այս մասին լուրը  հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ելույթի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Ես ուրախ եմ հայտնել, որ իրավապահ մարմիները ձերբակալել են կասկածյալին: Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական բռնությունը արմատներ դնի ԱՄՆ-ում, մենք չենք կարող դա թույլ տալ: Ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչը հարկավոր է, որ դա տեղի չունենա»,- նշել է նա:

Թրամփը ընդգծել է նաև, որ վերոնշյալ գործի հետ առնչություն ունեցող ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ  խստությամբ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կասկածյալի անունը Սեյզար Սեյակ կրտսեր է, որին արդեն ձերբակալել են ահաբեկչական սպառնալիքների համար:


© 2009 ARMENPRESS.am