Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին

13:31, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում զորամասից զինված փախուստի դիմած զինվորը Գազիայնթափ քաղաքում պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի մի քանի աշխատակիցների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ոստիկանները շրջապատել են առևտրի կենտրոնը: Անվտանգության մարմինները հատուկ աշխատանքներ են տանում պատանդառուի հետ, որպեսզի ազատ արձակի պատանդներին և հանձնվի:

 

 


© 2009 ARMENPRESS.am