Շախմատի կանանց թիմը պարտվեց վերջին տուրում. Օլիմպիադա

15:45, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց թիմը պարտություն կրեց 43-րդ Օլիմպիադայի վերջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի թիմը մրցում էր Վրաստանի առաջին թիմի հետ: Ընտրանու կազմում պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Միավորը մրցակիցների հետ կիսեցին Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյաը: Հայաստան-Վրաստան 1:3:

Հայաստանի ընտրանին այս պարտության պատճառով չի հայտնվի լավագույն եռյակում:


© 2009 ARMENPRESS.am