Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն

20:00, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած  պայթյունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ ժամանակ եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը:

«Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:


© 2009 ARMENPRESS.am