Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին

13:59, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բելտա» գործակալությունը, Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տրունչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը:

Մինչ այս Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Կոբյակովը:


© 2009 ARMENPRESS.am