Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով

14:41, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:

Պատգամավորները հաշվի են առել  Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:

ՀՀ գլխավոր դատախազին ներկիայացված միջնորդության տակ ստորագրել են Արցախի խորհրդարանի հետևյալ պատգամավորները. 

Ղուլյան Աշոտ - ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյան - «Հայրենիք»

Հյուսնունց Ռուդիկ - «Հայրենիք»

Դադայան Ռամելա - «Հայրենիք»

Մխիթարյան Արզիկ - «Հայրենիք»

Ուլուբաբյան Վարդգես - «Հայրենիք»

Բաղրյան Վարդգես - «Ժողովրդավարություն»

Գրիգորյան Արամ – «Հայրենիք»

Ղահրամանյան Ռոբերտ - «Հայրենիք»

Կասպարյան Գրիգորի - «Հայրենիք»

Օհանյան Արմեն - «Հայրենիք»

Գալստյան Ժաննա - «Ժողովրդավարություն»

Մելքումյան Դավիթ - «Ժողովրդավարություն»

Բարսեղյան Լյուդմիլա - «Ժողովրդավարություն»

Օհանջանյան Արարատ - «Հայրենիք»

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր:


© 2009 ARMENPRESS.am