Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ

21:59, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հունիս ամսվա ընթացքում հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացրին, վարույթները հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին:


© 2009 ARMENPRESS.am