Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

15:39, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

«IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:


© 2009 ARMENPRESS.am