Արթուր  Գրիգորյանը գոհ է էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման համար

18:58, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է  հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ գործարարների այցը ևս մեկ  ազդակ կդառնա  գործակցության զարգացման ու ընդլայնման համար:

Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի  և վերահաստատել  համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am