«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել

18:33, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական «Պորտու»-ի պաշտպան Դիոգու Դալոտը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է անգլիական ակումբի  պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում: 

Բրիտանական լրատվամիջոցները մինչ տրանսֆերը գրում էին, որ  մանչեսթերյան ակումբը 19-ամյա խաղացողի տեղափոխության համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո:

 


© 2009 ARMENPRESS.am