Արմեն Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին

16:34, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:

Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 


© 2009 ARMENPRESS.am