Արարատի ցեմենտի գործարանում բողոքի ցույց է. աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում

11:42, 17 Մայիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները մայիսի 17-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բեռնատարներով փակելով գործարանի մուտքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ում ընտանիքին է պատկանում գործարանը:

«Արմենպրես»-ը կփորձի պարզաբանումներ ստանալ այս գործարանից:


© 2009 ARMENPRESS.am