Ավագանու նիստը մեկնարկեց առանց «Ելք» խմբակցության. ՈՒՂԻՂ

11:31, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում ապրիլի 27-ին մեկնարկեց  ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը` առանց «Ելք» խմբակցության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ նիստին մասնակցում է ավագանու 48 անդամ: «Քվորում ունենք,  օրակարգի նախագծում ընդգրկված է 6 հարց»,-ասաց նա:

Երևանի ավագանու նիստն այսօր առաջին անգամ անցկացվում է դռնփակ:

Նիստերի դահլիճ 15 րոպեով թույլատրվում է մտնել միայն օպերատորներին և լուսանկարիչներին: Լրագրողների աշխատանքի համար քաղաքապետարանում հարմարավետ պայմաններ են ստեղծվել` մեծ էկրաններով, որտեղից երևում է դահլիճն ամբողջությամբ: Դահլիճում գործում է բարձրակարգ ինտերնետային կապ


© 2009 ARMENPRESS.am