ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով. Reuters

16:18, 14 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ կանցկացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրում է Reuters-ը, վկայակոչելով դիվանագետներին: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 19:00-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:


© 2009 ARMENPRESS.am