Տեղի է ունեցել ՀԱՀ-ի նոր նախագահի երդմնակալության արարողությունը

19:56, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Սիրիլ Ռամապոսայի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նոր նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառումը հեռարձակվել է News24 հեռուստաընկերությամբ:

Ռամապոսան խորհրդարանականների, բարձրագույն դատավորի, լրագրողների և արտասահմանյան հյուրերի ներկայությամբ երդում է տվել:

Նա ընտրվել է ՀԱՀ-ի նոր նախագահ՝ Ջեյկոբ Զումայի հրաժարականից հետո, խորհրդարանի հատուկ նիստում:    

 

 


© 2009 ARMENPRESS.am