Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է նույն դիրքը  

15:53, 21 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում, ինչպես նախորդ ամիս էր, Հայաստանի հավաքականը 90-րդ տեղում է: Արթուր Պետրոսյանի սաներն ունեն 383 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարների տասնյակում ևս փոփոխություն չի եղել` Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Չիլի:


© 2009 ARMENPRESS.am