Աստանայում մեկնարկել են Սիրիայի խաղաղության շուրջ բանակցությունները
14:02, 14 Սեպտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի խաղաղության շուրջ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից գլխավորվող բանակցությունների 6-րդ փուլը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IRNA-ն:
Սիրիայի խաղաղության շուրջ բանակցությունների նիստը կանցկացվի ուրբաթ օրը:
Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների վերջին փուլը՝ «Աստանա-5»-ն անց էր կացվել 2017 թվականի հուլիսի 4-5-ը:
© 2009 ARMENPRESS.am