Վանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. թռիչքները դադարեցված են

13:09, 29 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի օդանավակայանում դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Բռնկված հրդեհի հետևանքով միառժամանակ դադարեցվել են թուրքական օդանավակայանի բոլոր թռիչքները: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ ու հրշեջներ:

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ով հոսպիտալացվել է:


© 2009 ARMENPRESS.am