Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

10:08, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գլխավորապես անդրադարձել են Սիրիայում գրանցված վերջին զարգացումներին: Կողմերը ժնևյան բանակցությունների շարունակության տեսանկյունից կարևորել են համատեղ ջանքերի գործադրումը: Օրակարգում է եղել նաև Իդլիբում քիմիական հարձակման հարցը: Էրդողանն ու Պուտինը կարևորել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը:

Երկու երկրի ղեկավարները ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am