Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները հերյուրանք են. Ասադ

17:39, 13 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 
«Որոշակիորեն մեզ համար դա հարյուրտոկոսանոց հերյուրանք Է: Մեզ մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, որ Արեւմուտքը եւ, գլխավորապես, ԱՄՆ-ը ահաբեկիչների կողմից են: Նրանք մի ամբողջ պատմություն են հորինել, որպեսզի գրոհելու պատրվակ ունենան»,-ասել Է Ասադը: 
«Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել Է, որ Սիրիայի իշխանություններն այլեւս քիմիական զենք չունեն: «Մենք քիմիական զենք չունենք: Մի քանի տարի առաջ մենք հրաժարվեցինք մեր բոլոր պաշարներից: Նույնիսկ եթե մենք նման զենք ունենայինք, երբեք չԷին օգտվի դրանից»,-հավելել Է Սիրիայի նախագահը:


© 2009 ARMENPRESS.am