Դամասկոսի Ճոպար թաղամասում հրթիռակոծման հետեւանքով հրկիզվել է հայերի բնակարանը

13:54, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ճոպար թաղամասում մարտի 20-ին ահաբեկիչների արձակած հրթիռների պայթյունից հրկիզվել է  Փամպուքյան ընտանիքի բնակարանը, որ գտնվում է Ֆարես Խուրի պողոտայում:

Ֆարես Խուրի հրապարակում 10-15 հայ ընտանիք է ապրում: Հրթիռակոծություններից հետո նրանք չեն լքել իրենց տները:


© 2009 ARMENPRESS.am