Վիկտոր Յանուկովիչն առաջարկել Է հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ

12:01, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել Է Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կարգավորման մի շարք միջոցներ, Կիեւի կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նա խորհուրդ Է տվել հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նորմանդական ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ընդգրկել բողոքող կողմի ներկայացուցիչներին, որոնք ներկայացնում են Դոնբասի ժողովրդին, իսկ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նախաձեռնել հանրաքվեի անցկացումը Դոնբասի կարգավիճակի շուրջ»,- գրել Է Յանուկովիչը բաց ուղերձում, որը հասցեագրված Է Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Յանուկովիչն առաջարկել Է «նախաձեռնել Եվրախորհրդի հատուկ հանձնախմբի ստեղծումը Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննությունների մոնիթորինգ անցկացնելու համար՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին 2014 թվականի փետրվարի 21-ի պայմանագրի չորրորդ կետի համաձայն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am