Մխիթարյանը, Պոգբան, Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են. Ռիո Ֆերդինանդ

15:36, 12 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստների` այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջխաղացումը կապված է ամռանը ձեռք բերված ֆուտբոլիստների անվան հետ: Մխիթարյանը, Պոգբան, Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Մոուրինյոյին ժամանակ է պետք հասկանալու ինչպես ծառայեցնել նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆերդինանդը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «կարմիր սատանաները» 39 միավորով 6-րդ տեղում են: 


© 2009 ARMENPRESS.am