6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում

17:47, 28 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է դեկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Իբարակիի պրեֆեկտուրայում, ցունամիի սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի օդերեւութաբանական գործակալությունը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի հետ սահմանում, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա Էր: Դրանից հետո նույն վայրում 4,7 մագնիտուդով կրկնական ցնցում Է գրանցվել: 
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են 19 պրեֆեկտուրաների բնակիչներ: 
Ինչպես հայտնել Է Tokyo Electric Power Էներգաընկերությունը, Իբարակիի պրեֆեկտուրայում «Տոկայ» կանգնեցված ատոմակայանում, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարային կայանում ոչ մի պատահար չի գրանցվել: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաեւ Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա երկու օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am