Հայաստանը Robb Report ամսագրի խմբագիրների նախընտրած ուղղությունների ցուցակում է

17:14, 28 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Robb Report ամսագրի խմբագիրներն առանձնացրել են 13 երկիր, որտեղ կցանկանային լինել 2017 թվականի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրների շարքում ներառվել է նաև Հայաստանը:

Ամսագրի խմբագիրներից Անուշ Բենլիյանը նշել է, որ վաղուց է ցանկանում այցելել Հայաստան, որտեղ նրա արմատներն են: «Բացի այդ, 2017 թվականի ամռանը Երևանում բացվելու է Luxury Collection հյուրանոցային ցանցը ներկայացնող հյուրանոցներից մեկը: Իմ առաջին կանգառը կլինի լեռնային Սյունիքի մարզը, որտեղ 9-րդ դարի Տաթևի վանքն իր բարձունքից հսկում է մի հսկա անդունդ»,- նշում է նա:


© 2009 ARMENPRESS.am