Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. London Chess Classic

11:05, 13 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը 4-րդ տուրում սև խաղաքարերով մրցում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Գիրի-Սո, Կրամնիկ-Լագրավ, Անանդ-Ադամս զույգերը պարտիաներն ավարտեցին խաղաղ արդյունքով, իսկ Թոփալովը զիջեց Նակամուրային:

Այս տուրից հետո Արոնյանը 2,5 միավորվ 3-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am