Համբուրգում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

19:58, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ  կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։


© 2009 ARMENPRESS.am