«Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Զարյա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

23:54, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Մանչեստեր Յունայթեդ»-ը Հենրիխ ՄԽիթարյանի և զլատան Իբրահիմովիչի գոլերի շնորհիվ հաղթեց «Զարյա»-ին (0:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում երկու  թիմերը հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի մեկնարկին գեղեցիկ անհատական անցումով գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` խփելով «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլը: Հանդիպան վերջնամասում Զլատան Իբրահիմովիչը երկրորդ գնդակն ուղարկեց «Զարյա»-ի դարպասը: 

Հայաստանի ազգային թիմի անդամ «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպման 85-րդ րոպեին:

«Մանչեստեր Յունայթեդ»-ը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում: Մանկունյական ակումբի ներկայացուցիչները խմբային փուլում հավաքելով 12 միավորով գրավեցին երկրորդ տեղը: 


© 2009 ARMENPRESS.am