Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկը հասնում է 5 բալի

18:13, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկն առաջիկա օրերին կհասնի 5 բալի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

«Սեւ ծովում փոթորիկն այժմ կազմում Է 4-5 բալ: Այս իրադրությունը կպահպանվի նաեւ գիշերը: Վաղը ցերեկը փոթորիկը կթուլանա մինչեւ երեք բալ: Սակայն հաջորդ երկու-երեք օրերին Սեւ ծովում մենք կրկին 4-5 բալ ուժգնության փոթորիկ ենք սպասում»,-ասել Է գործակալության աշխատակցուհին:


© 2009 ARMENPRESS.am