Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով թուրք զինվորներ են սպանվել

13:14, 2 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների և թուրք զինվորների միջև Չուքուրջայում նոր բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բախումն ի հայտ է եկել, երբ քուրդ զինյալները ցանկացել են մտնել ռազմակայան: Բախման հետևանքով սպանվել է երեք թուրք զինվոր, ևս երեքը վիրավոր են:

Չուքուրջայում շարունակվում են գործողությունները քուրդ զինյալներին չեզոքացնելու նպատակով: Գործողություններին մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ: 


© 2009 ARMENPRESS.am