ԵՄ հանձնակատարն այցելել է Թումո

17:36, 18 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ԵՄ պատվիրակության ուղեկցությամբ նոյեմբերի 17-ին այցելեց Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանձնակատարը Երևանում է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թումոյից, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնով, ծանոթացան կրթական ծրագրին և շփվեցին ուսանողների հետ: Պատվիրակությունը նաև այցելեց բեյրութցի դիզայներ Ֆարա Ֆայադի աշխատարանը և Թումոյի Yelling անիմացիայի ստարտափը: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ
ծանոթացան ԵՄ-Թումո համատեղ նախագծի՝ հակակոռուպցիոն վիդեոխաղի ստեղծման ընթացքին, որի վրա աշխատում են Թումոյի 16-20 տարեկան ուսանողներ՝ կենտրոնի մասնագետների օգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am