Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնելու է Թուրքիա

14:04, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին այն 21 խաղացողների շարքում, ովքեր կմեկնեն Ստամբուլ` Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցելու «Ֆեներբահչե»-ի դեմ պատասխան խաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը ջախջախել էր թուրքական «Ֆեներբախչե»-ին (4:1): Այդ խաղին  Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր:

Ներկայում «կարմիր սատանաները» Նիդերլանդների «Ֆեյենորդ» ակումբի հետ ունեն հավասար` 6 միավոր և A խմբում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:      

«Ֆեներբահչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am