Պիկո-Տարոյի՝ գրիչի, անանասի եւ խնձորի մասին ճապոնական հիթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

16:53, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի երաժիշտ   Պիկո-Տարոյի երգը, որը կոչվում Է «PPAP» («Pen-Pineapple-Apple-Pen», «Գրիչ-անանաս-խնձոր-գրիչ»), հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին պաշտոնապես հայտարարվել Է Տոկիոյում օտարերկրացի լրագրողների մամուլի ակումբում:

«Պիկո-Տարո, այժմ դուք պաշտոնապես ճանաչված եք անկրկնելի»,-նշել Է Ռեկորդների գրքի ներկայացուցիչը՝ հանձնելով հավաստագիրը:

Ոչ միայն Ճապոնիայում, այլեւ աշխարհի շատ երկրներում հիթ դարձած սինգլն ստացել Է ամենակարճ երգի կարգավիճակը, որը, Billboard ամերիկյան երաժշտական հանդեսի չարթի վարկածով, տեղ Է գտել երգերի Թոփ-100-ում:

«PPAP»-ի տեւողությունն ընդամենը 45 վայրկյան Է: Այժմ տեսանյութը հավաքել Է ավելի քան 67 մլն դիտում: Բացի այդ, աշխարհի տարբեր երկրների օգտատերեր YouTube-ում զետեղել են հարյուրավոր տարբեր հոլովակներ, որոնք ծաղրանմանակում են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրի նորաթուխ տիրոջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am