Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վիսբադենում մասնակցել է ամենամյա համաժողովին

11:40, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:


© 2009 ARMENPRESS.am