ԻՊ-ի ահաբեկիչները 30 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանում

11:20, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 30 խաղաղ բնակիչների են առեւանգել ու սպանել Աֆղանստանի Գոր կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Հարձակումը կատարվել Է լեռնային տեղանքում: Ահաբեկիչները պատանդներին սպանել են այն ժամանակ, երբ նրանց փորձում Էին օգնության գալ տեղի բնակիչները:

Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ ԻՊ-ի հարձակումը վրեժ Էր աֆղան ոստիկանների կողմից ահաբեկիչների պարագլուխներից մեկի վերացման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am