WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի և Պոդեստայի նամակագրության 18-րդ մասը

19:05, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 18-րդ մասը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Ռիա Նովոստին:

Առաջին մասի հրապարակումը տեղի ունեցել հոկտեմբերի 8-ին: Կայքի խմբագրությունը օրական հրապարակում է մի քանի հազար նամակ:

Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի ավելի քան 3 հազար տարբեր ֆորմատի էլեկտրոնային նամակներ:


© 2009 ARMENPRESS.am