Վարչապետը Դավիթ Անանյանին նշանակել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

18:07, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Անանյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Ավետիքյանը մինչ այս զբաղեցնում էր Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: 


© 2009 ARMENPRESS.am