Քլինթոնը միայն խորհրդանշական առավելություն ունի Թրամփի նկատմամբ. Los Angeles Times

15:38, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Los Angeles Times  թերթի անցկացրած հարցումը ցույց Է տվել, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընտրություններից 14 օր առաջ միայն խորհրդանշական առավելություն ունի նախագահական մրցարշավում հանրապետական կուսակցությունից իր ընդդիմախոս Դոնալդ Թրամփի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 25-ին Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ Է ձայն տալ հարցվածների 44,1 տոկոսը, Հիլարի Քլինթոնին աջակցում Է 45 տոկոսը»,-ասված Է թերթի կայքում:

Նոր հարցմանը մասնակցել Է 3 հազար 104 մարդ, նշում Է հրատարակությունը, որն ամերիկացիների քաղաքական նախապատվությունների մոնիթորինգ Է անցկացնում:

Թրամփն ինքը հոկտեմբերի 24-ին Ֆլորիդայի նահանգում ունեցած ելույթի ժամանակ իր կողմնակիցներին հայտարարել Է, որ ինքը կշահի նախագահական մրցարշավը նույնիսկ այն պայմաններում, երբ մամուլն անազնիվ արշավ Է ծավալել իր դեմ եւ «կեղծ հարցումներ» Է տարածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am