Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է

12:43, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` վկայակոչելով Ռուսաստանի իշխանություններին:

Հայաստանի երկու քաղաքացիների մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայում: Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հավաստել Է զոհվածների մարմինների հայտնաբերման փաստը եւ հավելել, որ պատահածի վայրում աշխատում Է հետաքննչական-օպերատիվ խումբը: Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու եւ ավելի անձանց սպանություն):

Բացի այդ, նա հայտարարել Է, որ երկու տղամարդկանց մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայի տարածքի Ռոդնիկի միկրոշրջանի վարձու բնակարանում, այլ ոչ թե Շչերբինկայում, ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր:

«Քննիչները պատահարի վայրի զննում են անցկացնում, հարցաքննում հարեւաններին եւ հնարավոր ականատեսների: Կատարվում են համալիր հետաքննչական գործողություններ, որոնք ուղղված են պատահածի բոլոր հանգամանքները պարզելուն»,- ասել Է Իվանովան:


© 2009 ARMENPRESS.am