Samsung-ը Galaxy Note 7-ի փոխանակման նոր ծրագիր է առաջարկել Հարավային Կորեայում

12:07, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը Հարավային Կորեայում իր հաճախորդներին առաջարկել Է պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնները փոխանակել Galaxy 7 մոդելի սարքով՝ իրավունք ունենալով դրանք փոխանակել Galaxy S8-ով կամ Note 8-ով, որոնք թողարկվելու են 2017 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ հոկտեմբերի 24-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Galaxy Note 7-ի փոխանակումը կատարվելու Է անվճար: Հետագայում Galaxy S8 կամ Note 8 ստանալու համար հարկավոր կլինի վճարել Galaxy 7-ի արժեքի կեսը:

Հոկտեմբերի 11-ին ընկերությունը հայտարարել Էր Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին, ինչը պայմանավորված Էր մարտկոցների հետ կապված խնդիրներով, որոնք կարող են ինքնաբերաբար պայթել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA/YONHAP


© 2009 ARMENPRESS.am