Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Բելառուսում

11:53, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Բելառուսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 22-ին ժամանելով Բելառուս՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն երեկ անցկացրել է առաջին մարզումը: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կողմից նախապես հրավիրված 21 ֆուտբոլիստներից թիմի հետ Բելառուս են մեկնել 15 ֆուտբոլիստ:

 Հոկտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին, Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում տեղի կունենա Բելառուս-Հայաստան առաջին ընկերական հանդիպումը:

Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կկայանա Բելառուս-Հայաստան երկրորդ ընկերական հանդիպումը: 


© 2009 ARMENPRESS.am