Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

14:51, 23 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ),  Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կարսպշիկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպմանը տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության շուրջ մտքերի փոխանակություն։

Նախօրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանականերում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն։

Որբաթ երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու, այնուհետև նրանք կայցելեն Հայաստա և Լեռնային Ղարաբաղ։

 


© 2009 ARMENPRESS.am