Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:42, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում առկա է խիտ մառախուղ, Աշտարակ-Էջմիածին, Աշտարակ-Թալին ավտոճանապարհներին՝  թույլ մառախուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


© 2009 ARMENPRESS.am