ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է 27-ի

10:20, 11 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է 27-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը:

Ավելի վաղ նշվում Էր 21 զոհերի եւ երկրում շուրջ 1,3 միլիոն մարդկանց մասին, որոնք մնացել են առանց լույսի: Հեռուստաալիքի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայում տարերքի զոհ Է դարձել 11 մարդ, եւս ութը՝ Ֆլորիդայում, չորսը՝ Ջորջիայում, երեքը՝ Հարավային Կարոլինայում եւ մեկը՝ Վիրջինիայում:

ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտնել Է Կարիբյան ավազանի երկրները պատուհասած եւ ԱՄՆ-ի հարավարեւելյան ծովափ հասած «Մեթյու» փոթորկի թուլանալու մասին: Այն ամենահզորն Է դարձել Ատլանտիկայում 2007 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am