Սիրիայի հակամարտությունից տուժածներին օգնելու համար «Համահայկական» հիմնադրամին հատկացվեց 46 մլն դրամ

19:06, 6 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց ավելի քան 46 մլն դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբադյանը նշեց, որ միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:

«Գումարը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց արտգործնախարարը:


© 2009 ARMENPRESS.am