«Խաղաղության մաղթանքով` Սիրիայի ժողովրդին». Երևանից մեկնել է մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը

12:31, 5 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: 


© 2009 ARMENPRESS.am