Ոստիկանությունը ոչնչացրել է մեկ օրում 30.7 գրամ մարիխուանա և 1,03 գրամ ափիոն

21:54, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1254 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 30.7 գրամ «մարիխուանա», 1,03 գրամ «ափիոն» և 19 հոգեմետ դեղահաբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 կարճեցված փողով որսորդական հրացան, 3 ինգնաձիգի դատարկ պահունակ, և 71 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ: 

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:


© 2009 ARMENPRESS.am